Ծնողական վերահսկողություն

1,6
328 հզր կարծիք
50 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Family Link-ի ծնողական վերահսկողությունը «Family Link ծնողների համար» հավելվածի ուղեկցող հավելվածն է։ Ներբեռնեք միայն ձեր երեխայի սարքում։

Փորձեք ծնողական վերահսկողության Google-ի հավելվածը։ Գտեք կատարյալ հավասարակշռությունն ուսման, խաղի և հանգստի միջև։ Հեռակա կերպով ձեր սարքից կարգավորեք երեխայի հաշիվը Family Link-ի օգնությամբ և հետևեք, թե ինչպես է ձեր երեխան օգտագործում իր սարքը։ Family Link-ի օգնությամբ կարող եք նաև ստեղծել Google հաշիվ ձեր 13 տարեկանից (կամ ձեր երկրում գործող համապատասխան տարիքից) փոքր երեխայի համար։ Այդ հաշիվը կլինի ինչպես ձերը, և դրան հասանելի կլինեն Google-ի ծառայությունների մեծ մասը։


Family Link-ի ծնողական վերահսկողության օգնությամբ դուք կարող եք՝

Կառավարել բովանդակությունը

• Գործողությունների հետագծում․ վերահսկեք ձեր երեխայի գործողություններն իր սարքում։ Օգնեք երեխային ճիշտ ընտրություն կատարել հավելվածների հարցում։ Family Link-ում հավելվածների վիճակագրության շնորհիվ դուք կարող եք իմանալ, թե որ հավելվածներն է ձեր երեխան ամենից շատ օգտագործում իր Android սարքում և որքան ժամանակ է ծախսում դրանց վրա։ Դուք կարող եք նաև տեսնել ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվությունները։
• Հավելվածների կառավարում․ պաշտպանեք ձեր երեխային անցանկալի բովանդակությունից և ինքներդ ձեզ՝ չնախատեսված գնումներից։ Եթե երեխան ուզենա Google Play Խանութից ինչ-որ բան ներբեռնել կամ գնել, դուք հեռախոսին ծանուցում կստանաք։ Բացի այդ, կարող եք արգելափակել սարքում տեղադրված հավելվածները։
• Հավելվածներ երեխաների համար․ ծանոթացեք առաջարկվող բովանդակության ցանկին։ Այն կազմվել է մանկավարժների կողմից և կօգնի ձեզ ընտրել այնպիսի հավելվածներ Android սարքերում, որոնք օգտակար կլինեն երեխայի համար։


Վերահսկել սարքի օգտագործման ժամանակը

• Սարքի օգտագործման ժամանակի սահմանափակում․ որոշեք, թե ձեր երեխան որքան ժամանակ կարող է օգտագործել սարքը օրվա ընթացքում։ Family Link-ի օգնությամբ կարող եք սահմանափակել օգտագործման ժամանակը կամ արգելափակել վերահսկվող սարքը քնի ժամերին։
• Սարքի կողպում․ հեռակա կարգով կողպեք վերահսկվող սարքը, երբ երեխան պետք է այլ գործերով զբաղվի, օրինակ՝ ընթրի կամ ուղղակի դադար տա։


Տեսնել, թե որտեղ է ձեր երեխան

• Այժմ դուք կիմանաք, թե որտեղ է ձեր երեխան։ Ուղղակի բացեք Family Link-ը և տեսեք, թե որտեղ է գտնվում նրա Android սարքը։


Կարևոր տեղեկություններ

• Family Link-ի գործիքները կարող են տարբեր լինել՝ կախված երեխայի սարքից։ Համատեղելի սարքերի ցանկը կարող եք տեսնել այստեղ՝ families.google.com/familylink/setup
• Family Link-ն օգնում է վերահսկել Google Play-ից կատարվող գնումներն ու հավելվածների ներբեռնումները, սակայն երեխան կարող է առանց ձեր հաստատման տեղադրել թարմացումներ (ներառյալ այն թարմացումները, որոնք կարող են ընդլայնել նրա թույլտվությունների շրջանակը), ինչպես նաև ներբեռնել ձեր կողմից արդեն հաստատված հավելվածները և այն հավելվածները, որոնք ավելացվել են ընտանեկան դարանում։ Ծնողները պետք է պարբերաբար ստուգեն իրենց երեխաների տեղադրած հավելվածները, ինչպես նաև հավելվածների թույլտվությունները։
• Ուշադիր զննեք ձեր երեխայի սարքի հավելվածները և անջատեք նրանք, որոնք չեք ուզում որ երեխան օգտագործի։ Նկատի առեք, որ նախապես տեղադրված որոշ հավելվածներ հնարավոր չէ անջատել։
• Որպեսզի կարողանաք տեսնել ձեր երեխայի սարքի գտնվելու վայրը, սարքի սնուցումը պետք է միացված լինի, այն վերջերս օգտագործված լինի և միացած լինի համացանցին։
• Մանկավարժների կողմից կազմված և Android սարքերի համար նախատեսված հավելվածների ցանկը հասանելի է միայն ԱՄՆ-ում և նախատեսված է որոշակի տարիքի երեխաների ծնողների համար։
• Չնայած Family Link-ը ձեր երեխայի աշխատանքը համացանցում կառավարելու գործիքներ է տրամադրում, դրանով այն անվտանգ չի դարձնում համացանցը։ Ավելի շուտ այն նախատեսված է նրա համար, որ ծնողները հնարավորություն ունենան ընտրելու, թե ինչպես պետք է իրենց երեխաներն օգտվեն համացանցից։ Խորհուրդ ենք տալիս հաճախակի զրուցել երեխաների հետ համացանցից օգտվելու մասին։
Վերջին թարմացումը՝
03 սեպ, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ, Հավելվածների օգտագործման պատմություն ու ևս 2
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել

Գնահատականներ և կարծիքներ

1,6
303 հզր կարծիք
Vahe Arakelyan
14 օգոստոսի, 2024 թ.
Քունեմ սրա լավն
Սա օգտակա՞ր էր
Hellen
04 ապրիլի, 2021 թ.
НЕНАВИЖУ ЭТО ПРИЛОЖЕНИЕ Я НЕ МОГУ УДАЛИТ ЕГО РАЗРАБЛТЧИКИ Я ВАЧ НЕНАВИЖУ ВЫ НЕ ДАЙТЕ ПОКОЕ ПОДРОСОМ У МЕНЯ ОСТАЛОС 10 МИНУТ ДО ВЫЛКЛЮЧЕНИЙ ТЕЛЕФОНА НЕНАВИЖУ ВАС НЕНАВИЖУ!!!₽!₽!₽+#+ 😭😭😭😭
21 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Levon Parsamyan
02 մայիսի, 2021 թ.
Shat vat cragira xi piti im heraxos@ karavarvi urishi koxmic
15 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր

Ինչ նոր բան կա

Շտկվել են վրիպակներ, և բարելավվել է կայունությունը: