Ստեղծեք, փոփոխեք և գործընկերների հետ միասին աշխատեք փաստաթղթերում ձեր Android հեռախոսից կամ պլանշետից՝ Google Փաստաթղթեր հավելվածի օգնությամբ: Google Փաստաթղթեր հավելվածով դուք կարող եք՝
– ստեղծել նոր փաստաթղթեր և խմբագրել եղածները,
– կիսվել փաստաթղթերով և մյուսների հետ միաժամանակ աշխատել նույն փաստաթղթում,
– աշխատել ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ, նույնիսկ ցանցից դուրս,
– մեկնաբանություններ ավելացնել և պատասխանել մյուսների մեկնաբանություններին,
– չանհանգստանալ արված գործի համար. բոլոր փոփոխություններն ավտոմատ պահվում են,
– վերլուծել տվյալներն անմիջապես հավելվածում՝ «Ուսումնասիրել» գործառույթի միջոցով,
– բացել, փոփոխել և պահել Word փաստաթղթեր:
Վերջին թարմացումը՝
04 նոյ, 2024 թ.