Google Chat-ի օգնությամբ Workspace-ից օգտվող թիմերը կարող են հեշտությամբ շփվել, համագործակցել և զանազան առաջադրանքներ կատարել։
Gemini-ի օգնությամբ ԱԲ տեխնոլոգիայի հիման վրա աշխատող հաղորդագրումն ու համագործակցությունը փոխակերպվել է
• Հետևեք կարևոր թեմաներին զրույցների ամփոփագրերի օգնությամբ
• Ավտոմատ թարգմանեք հաղորդագրությունները ավելի քան 120 լեզվով
• Գտեք հենց այն, ինչ փնտրում եք, ԱԲ տեխնոլոգիայի հիման վրա աշխատող որոնման շնորհիվ
• Գրի առեք առաջադրանքները, որպեսզի ամբողջ թիմը նույն նպատակի շուրջ աշխատի
Այն ամենը, ինչ անհրաժեշտ է թիմերին՝ միմյանց հետ կապի մեջ լինելու և աշխատանքն արդյունավետ կերպով կատարելու համար
• Սկսեք զրույց գործընկերոջ, խմբի կամ նույնիսկ ամբողջ թիմի հետ
• Կարգավիճակի անհատականացված թարմացումների օգնությամբ տեղեկացրեք ձեր թիմին, թե երբ եք ուզում կենտրոնանալ աշխատանքի վրա և երբ ժամանակ ունեք զրուցելու համար
• Ձայնային և տեսահաղորդագրությունների օգնությամբ կիսվեք գործընկերների հետ մանրամասն թարմացումներով
• Խորհրդակցությունների օգնությամբ իրական ժամանակում մտքեր փոխանակեք ուրիշների հետ, երբ ցանկանաք
Բացահայտեք Workspace-ի ամբողջ ներուժը և ավելի արդյունավետ համագործակցեք
• Ինտեգրված է Workspace-ի այնպիսի հավելվածների հետ, ինչպիսիք են Gmail-ը, Օրացույցը, Drive-ը, Tasks-ը և Meet-ը
• Օպտիմալացրեք թիմային աշխատանքը՝ խելացի չիպերի օգնությամբ ֆայլեր, մարդկանց և տարածքներ կապելու համար
• Միշտ տեղեկացված եղեք հարցումների, մեկնաբանություններ և հաստատումների մասին Google Drive-ի՝ Chat-ի համար նախատեսված հավելվածի օգնությամբ
• Տեղադրեք զրույցի հզոր և սիրված հավելվածներ, ինչպիսիք են PagerDuty-ն, Jira-ն, GitHub-ը, Workday-ը և այլն
• Ստեղծեք առանց կոդավորման, նվազագույն կոդավորմամբ և սովորական կոդավորմամբ հավելվածներ Chat-ի API-ների օգնությամբ
Ապահով
• Պաշտպանված է Google-ի ամպային, զրոյական վստահության ճարտարապետությամբ
• Չկան համակարգչային հավելվածներ, որոնք պետք է թարմացվեն, ոչ մի տվյալ չի պահվում վերջնական օգտագործողների սարքերում
• Տվյալների կորստից՝ ԱԲ տեխնոլոգիայի հիման վրա աշխատող պաշտպանության (DLP), ինչպես նաև ֆիշինգի և վնասագրերի հայտնաբերման շնորհիվ ձեր տվյալները միշտ պաշտպանված են մնում
• Հրաժարվեք ոչ ապահով, հնացած հարթակներից
Chat-ը ներառված է Google Workspace-ում և նախատեսված է անձնական, կրթական և գործնական նպատակներով օգտագործման համար։
Որոշ վճարովի գործառույթների համար պահանջվում է վճարովի բաժանորդագրություն։ Լրացուցիչ տեղեկությունների կամ 14-օրյա փորձաշրջան սկսելու համար անցեք https://workspace.google.com/pricing.html էջ։
Հետևեք մեզ․
X՝ https://x.com/googleworkspace
LinkedIn՝ https://www.linkedin.com/showcase/googleworkspace
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/googleworkspace
Instagram՝ https://www.instagram.com/googleworkspace
TikTok՝ https://www.tiktok.com/@googleworkspace
YouTube՝ https://www.youtube.com/@googleworkspace
Վերջին թարմացումը՝
22 հնվ, 2026 թ.